13 շախմատիստներ Սյունիքը կներկայացնեն Հայաստանի պատանիների կիսաեզրափակիչի ընտրական մրցաշարին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » 13 շախմատիստներ Սյունիքը կներկայացնեն Հայաստանի պատանիների կիսաեզրափակիչի ընտրական մրցաշարին


13 շախմատիստներ Սյունիքը կներկայացնեն Հայաստանի պատանիների կիսաեզրափակիչի ընտրական մրցաշարին

 

Հեղինակ. Նելլի Միրզախանյան

 

13 շախմատիստներ  Սյունիքը կներկայացնեն Հայաստանի պատանիների կիսաեզրափակիչի ընտրական մրցաշարին

Շախմատի պատանիների մարզային 10-րդ առաջնությունը երեք տարիքային խմբերում անցկացվեց։ Մարտի հինգից ութը 6 տասնյակից ավելի երեխաները խաղատախտակների առջև պայքարում էին լավագույնների շարքերում հայտնվելու համար։
Հաղթողների անունները արդեն հայտնի են։ Առավելագույն միավորներ վաստակած 13 շախմատիստներ նախապատրաստում են մեկնելու մայրաքաղաք Հայաստանի պատանիների կիսաեզրափակիչի ընտրական մրցաշարի։
10 տարեկաներից կիսաեզրափակիչում հանդես գալու իրավունք են ստացել 4 պատանիներ՝ Արշակ Քյարունցը, Նիկոլայ Գալստյանը, Ալեքս Սահակյանը , Արթուր Մանուկյանը,իսկ 12 տարեկաներից 3 –ը՝ Տիգրան Աթայանը, Ալեն Գևորգյանը և Գագիկ Մանուչարյանը։
13 շախմատիստներ  Սյունիքը կներկայացնեն Հայաստանի պատանիների կիսաեզրափակիչի ընտրական մրցաշարին
14 տարեկաներից մեկ շախմատիստ՝ Ալեն Բաղդասարյանը, իրավունք ստացավ մասնակցելու կիասաեզրափակիչին։ Մարզի շախմատի պատանիների 10-րդ առաջնությունը շվեյցարական մրցակարոգով, 7 խաղափուլով և շրջանաձև մրցակարգով, մինչև 8 մասնակցիներով անցկացվեց։
Մրցաշարը անցկացվել է Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի կողմից։Գլխավոր հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր։

Հայաստանի պատանիների կիսաեզրափակիչ մրցաշարը կանցկացվի մարտի 12- 20-ը մայրաքաղաքում։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!