Սյունիքից 4 շախմատիստ կմեկնի Ջերմուկ
Subscribe by RSS or Email


Սյունիքից 4 շախմատիստ կմեկնի Ջերմուկ

 

Հեղինակ. Հեղինակ

 

Սյունիքից 4 շախմատիստ կմեկնի Ջերմուկ

Ըստ Ֆիդեի կանոնագրքի , ֆիշերի ժամակարգի, շվեյցարական մրցակարգով ու 9 խաղափուլով.սրանք են շախմատի Սյունիքի մարզի տղամարդկանց 18-րդ առաջնության կանոնները: Մեծ ու փոքր, ծանոթ ու անծանոթ դեմ դիմաց նստած փորձում են քայլ առ քայլ հաղթանակ նվաճել: Ի վերջո, ո՞վ պատվով դուրս կգա այս պայքարից ու Ջերմուկ կմեկնի, ցույց կտա 90 րոպե ժամանակը:

11-ամյա Լարիսան Քաջարան է հասել Սիսիանի Անգեղակոթից : Առաջին կարգի խաղացող է ու առաջին անգամ է Քաջարանում ուժերը չափում: 16-րդ խաղատախտակի մոտ էլ հայրն է պայքարում: Հայր ու դուստր իրար բարեմաղթանքներ են հղում: Մուսաթյանների ընտանիքում շախմատ խաղալը ժառանգաբար է փոխանցվում:

Մայիսի 23-ին Ջերմուկում կայանալիք շախմատի Հայաստանի տարածաշրջանային առաջնությանը Սյունիքը կներկայացնեն 4 մարզիկներ. 3 մրացնակակիրներ և մինչև 20 տարեկան բարձր արդյունքներ նվաճած մեկ շախմատիստ: Հաղթելու ու լավագույնի կոչմանը արժանանալու համար մեկ հարկի տակ էին հավաքվել մարզի քաղաքներից 41 խաղացողներ. 9 տարեկանից սկսած մինչև 79 –ը:»Շախմատում տարիքը նշանակություն չունի,կարևորը մտքի ճկունությունն է».սրանով են առաջնորդվում մասնակիցները :

Պայքարն ավարտված է, հայտնի են հաղթողների անունները: Ոգևորության խոսքերով ու ֆինանսական աջակցությամբ մշտապես բոլոր մասնակիցների կողքին է «ԶՊՄԿ» ՓԲԸ:

Առաջնության գլխավոր մրցավարը բոլորի անունները հերթով է ընթերցում ու հանձնվում են լավագույն 7 խաղացողների դրամական պարգևները, իսկ 8-րդը 79-ամյա Ռուբեն Առաքելյանն է: Ձեռնարկության ղեկավարությունը պարգևը նրան է հանձնում լավագույն պարտիայի համար:

Արդեն 6-րդ անգամ մարզային առաջնության հաղթող ճանաչվեց 28-ամյա Վարդան Մովսիսյանը Սիսիանից: Չնայած նա իրեն անպարտելի չի համարում:

Շախմատի Սյունիքի մարզի տղամադկանց 18-րդ առաջնությունում 2-րդ տեղ զբաղեցերց Արտյոմ Մանուկյանը Ագարակից, իսկ 3-րդը Սուրենն Գեսյանն էր կրկին Սիսիանից: Իսկ կապանցի Գագիկ Մանուչարյանը 14 տարեկանների միջև կրկին կարողացավ առանձնանալ ՝առաջին տեղ:

"Այս հաղթանակը, ինչպես նաև մյուսները ոգևորում և նորանոր հաջողությունների հասնելու ազդակ են տալիս",-ասում են մասնակիցները:
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!